Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան
Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր տեսուչ
- Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1971 թ., Էջմիածին։ Ավազանի անունը՝ Անդրանիկ։
1979-1989 թթ․ - Էջմիածնի Վահան Ռշտունու անվան թիվ 11 միջնակարգ դպրոց։
1989-1994 թթ. - Գևորգյան հոգևոր ճեմարան։
1994-1998 թթ. - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ազատ ունկնդիր։
1998-2000 թթ.- Գերմանիայի Զաքսն-Անհալթի Հալլը - Զաալը քաղաքի Ավետարանական երաժշտական բարձրագույն դպրոց։
2000-2002 թթ. - Հալլը-Վիթթենբերգի Մարտին Լյութեր համալսարանի իրավաբանության ֆակուլտետ, պետական-եկեղեցական իրավունք։
2002-2004 թթ. - Վեսթֆալընի Վիլհելմի համալսարան, եկեղեցու կանոնական իրավունք:
2010 թ․ - դոցենտի գիտական կոչում։
2016 թ․ - պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
2017 թ․ - պրոֆեսորի գիտական կոչում։
- Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
1993 թ. - սարկավագ` ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի:
1995 թ. - կուսակրոն քահանա` ձեռամբ Տ. Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանի։
2001թ․ - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի։ Թեզ՝ «Կոմիտասը և Հայ Եկեղեցին»։
2006թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
- Պաշտոնավարություն
1994-1998 թթ. - Գևորգյան հոգևոր ճեմարան ՝ եկեղեցական երաժշտություն առարկայի դասախոս։
1995 թ. - Մայր Տաճարի լուսարարապետի օգնական:
2004 թ-ից - Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ։
2005 թ.-ից - ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան:
- Գրքեր և գիտական աշխատություններ
«Հայ Եկեղեցու իրավունքի հիմունքները 4-20-րդ դարերում. պատմաաստվածաբանական ուսումնասիրություն», թեկնածուական թեզ, 2003 թ․։